Ամերիկյան Վաշինգթոն նահանգում ոստիկանությունը որոնում է երիտասարդ ադրբեջանուհու, ով տանից դուրս է եկել մեկ ամիս առաջ եւ առ այսօր չի վերադարձել:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի քաղաքացի Էվելին Վելիբեկովային վերջին անգամ տեսել են հուլիսի 16-ին աշխատանքի գնալիս: Աղջիկը 23 տարեկան է, Քեմբրիջի «Area 4» ռեստորանի աշխատակից է:

Նրա մտերիմները հայտնել են, որ աղջիկը մշտապես հայտնել է, թե ուր է գնում: