Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է բանակցություններ վարել Հունաստանի հետ։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան լուծել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը, հայտնում է Anadolu-ն։

Նա Հունաստանին հորդորել է «պատմությունից դասեր քաղել եւ չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։

«Մենք այլեւս երկկողմ բանակցություններ չենք վարի նրանց հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ Կոնգրեսում գերակայում է «Թուրքիայի դեմ հանդես եկող կիպրացի հույների լոբբին»։ «Մենք արդեն հոգնել ենք նրանցից։ Ցավոք, մենք այս Հունաստանի հետ մեր ուղիները տարբեր են»։

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլեւս գոյություն չունի»՝ հույն առաջնորդին մեղադրելով ԱՄՆ այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը արգելափակելու փորձի մեջ։