Թունիսի նախագահ Կաիս Սայեդը աշխատանքից ազատել է 57 դատավորի՝ նրանց մեղադրելով «կոռուպցիայի եւ ահաբեկիչներին պաշտպանելու մեջ»։

Հեռուստաուղերձում նա ասել է, որ դատական ​​համակարգը «մաքրելու» բազմաթիվ հնարավորություններ եւ նախազգուշացումներ է տվել, փոխանցում է BBC-ն։

Աշխատանքից ազատվածների թվում է նաեւ Բարձրագույն դատական ​​խորհրդի նախկին ղեկավար Յուսեֆ Բուզակերը։

Սաիդը փոխել էր խորհուրդն այս տարվա սկզբին իր դիրքերի ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակներում՝ անցյալ հուլիսին իշխանությունը զավթելուց հետո: Նա արդեն ցրել է Թունիսի ընտրված խորհրդարանը եւ չեղարկել սահմանադրությունը։

Սաիդը խոստացել է հաջորդ ամիս հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության հարցով:

Ընդդիմադիր կուսակցությունները եւ խոշոր արհմիությունները բոյկոտում են այդ քայլը: