Գերմանիան 60 Chinook ծանր ուղղաթիռ կգնի Boeing-ից՝ իր հին CH-53-ները փոխարինելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Այս մոդելի օգնությամբ մենք ամրապնդում ենք Եվրոպայում համագործակցելու մեր կարողությունը»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ չհստակեցնելով, թե ուղղաթիռներն ինչ կարժենան:
Ըստ նախկին տվյալների՝ Բունդեսվերը պետք է մոտ 4 միլիարդ եվրո արժողությամբ 45-ից 60 ծանր ուղղաթիռ ձեռք բերեր՝ 2023-ից 2029 թթ. մատակարարմամբ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարին պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացում եւ Բունդեսվերին 100 միլիարդ եվրո հատկացում էր խոստացել:
Այդ միջոցների առյուծի բաժինը՝ մոտ 40 մլրդ եվրո, կծախսվի ավիացիայի վրա։



























