Ուկրաինայի պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «խորը շրջադարձային կետ» դարձավ Եվրոպայի պատմության մեջ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, գրում է DW-ը։

«Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որը ենթարկվել է Ռուսաստանի հարձակման եւ ներխուժման, եւ պաշտպանում եմ նրա ինքնապաշտպանության իրավունքը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ այս փուլում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե կատարվածի հետեւանքները որքան հեռուն կգնան։  

Մերկելը նշել է, որ ապագայում կցանկանար ակտիվ մնալ եվրոպական մակարդակով։ Սակայն Մերկելը չի ​​նշել կոնկրետ պաշտոնը, որը նախատեսում է ստանձնել։