Առաջիկա 10 տարիների ընթացքում Լեհաստանում տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ դեսպան Մարեկ Բժեզինսկին՝ ելույթ ունենալով Լեհաստանի կենտրոնական Պովիդզում (Մեծ Լեհաստանի վոյեվոդություն) ամերիկյան զինամթերքի պահեստների կառուցման մեկնարկի արարողության ժամանակ։

«Առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է ավելի քան 110 շինարարական նախագծեր»,- հավելել է դեսպանը։ Նրա խոսքով, այս ամենն անհրաժեշտ է ռազմական պատրաստվածությունը լրջորեն բարձրացնելու համար։ Ինչպես ընդգծել է Բժեզինսկին, «դրանք կլինեն, օրինակ, ուսումնական հաստատություններ, բայց նաեւ ճաշարաններ, զորանոցներ եւ այլ օբյեկտներ»։

«Այսօրվա հիմնարկեքի արարողությունը Լեհաստանում այս ամառ նախատեսված ութից միայն մեկն է»,- նշել է նա։

Պովիդզում պահեստների կառուցումն իրականացվում է Լեհաստանում՝ երկրում դաշնակիցների ներկայության ընդլայնման շրջանակներում։ Նախագիծը բաղկացած է երկու ուղղությունից՝ զինամթերքի պահեստների եւ զենքի ու տեխնիկայի պահեստների համալիրի ստեղծում։ Այս գործողությունները 2014 թվականին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հաստատված Ռազմական պատրաստության բարձրացման գործողությունների ծրագրի (Readiness Action Plan, RAP) իրականացման մաս են կազմում:

Արդյունքում Լեհաստանում կհայտնվեն 56 պահեստներ, ինչպես նաեւ վարչական տարածքներ։ Հինգ պահեստ կհանձնվի լեհական կողմին, իսկ 51-ը՝ ամերիկյան կողմին։ Հնարավոր է ընդլայնել ենթակառուցվածքները։ «Այն ենթակառուցվածքը, որը կստեղծվի, թույլ կտա շատ արագ լրացուցիչ մարտական հնարավորություններ տեղակայել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում՝ կազմակերպված, հագեցած դաշնակցային ուժերի տեսքով»,- նշել են ՊՆ-ում: