Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտգործնախարարները Անկարա ՌԴ նախարարի այցի շրջանակներում կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսվում է հարցերի լայն շրջանակում քննարկել երկկողմ համագործակցության խորացման վիճակը եւ հեռանկարները։ Եվ, իհարկե, խոսքը առեւտրատնտեսական համագործակցության մասին է՝ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման համատեքստում»։
Մտքերի փոխանակում տեղի կունենա տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, առաջին հերթին՝ Ուկրաինայում ընթացիկ իրավիճակի, ինչպես նաեւ սիրիական, լիբիական, Լեռնային Ղարաբաղի կարգավորման, Բալկաններում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում իրավիճակի շուրջ, նշել է Զախարովան։





























