ԱՄՆ Կոնգրեսի Սենատի անդամները դիմել են նախագահ Բարաք Օբամային` առաջարկելով ուժեղացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, մասնավորապես գործողություններ ծավալել Իրանի Կենտրոնական բանկի դեմ:

«Ժամանակն է պարալիզացնող պատժամիջոցներ կիրառել Իրանի ֆինանսական համակարգի դեմ` մեկուսացնելով Իրանի Կենտրոնական բանկը»,-նշված է 100-ից 92 սենատորների կողմից ստորագրված փաստաթղթում: Նրանք, մասնավորապես, պնդում են, որ Իրանի Կենտրոնական բանկը գլխավոր դեր է խաղում Թեհրանի մարտավարության մեջ` ամերիկյան եւ միջազգային պատժամիջոցները շրջանցելու առումով:

«Մենք վստահաբար կոչ ենք անում ձեզ դիտարկելու Իրանի Կենտրոնական բանկի դեմ ամերիկյան պատժամիջոցներ կիրառելու հարցը եւ խրախուսել մեր դաշնակիցներին միանալ մեզ այդ կարեւոր գործում: Եթե մեր արժեքավոր դաշնակիցները ցանկական միանալ մեզ, այդ քայլը կարող է ավելի արդյունավետ դառնալ»,-շեշտել են սենատորները իրենց ուղերձում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: