Իրանի հարցով ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը կխանգարի միջուկային համաձայնագրի բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ 

Նա ընդգծել է, որ դիվանագիտական ​​ճանապարհին հակառակորդ կողմերը կզգան Իրանի դեմ բանաձեւի ընդունման հետեւանքները ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում։