Ադրբեջանական ազգային ավիափոխադրողը համավարակի պատճառով երկամյա դադարից հետո սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել Բաթումի եւ Բաքվի միջեւ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտը։

Ուրբաթ օրը առաջին չվերթով մոտ հարյուր զբոսաշրջիկ է ժամանել Բաթում։

Բաքու-Բաթում-Բաքու երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ մինչեւ հունիսի վերջը, իսկ հուլիսից՝ շաբաթական երեք անգամ։ Մինչեւ այս ամսվա վերջը միակողմանի տոմսի արժեքը կկազմի 115-135 եվրո (էկոնոմ դաս):

Թռիչքներն իրականացնում է Buta Airways-ը՝ բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Azerbaijan Airlines-ի մեջ:

Հունիսին Բաթումի ուղղությամբ նախատեսված է մինչեւ 300 չվերթ՝ աշխարհի 12 երկրներից։