ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցերը Սաուդյան Արաբիա եւ Իսրայել հետաձգել են մինչեւ հուլիս, գրում է  NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Սպիտակ տունն այժմ ծրագրում է հաջորդ ամիս ավելի լայնածավալ ուղեւորություն Մերձավոր Արեւելք, ասել են աղբյուրները:

«Մենք աշխատում ենք Իսրայել եւ Սաուդյան Արաբիա ուղեւորության վրա՝ GCC+3 գագաթաժողովին մասնակցելու համար»,-NBC News-ին ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։