Ղազախստանը կփոխի իր նավթի անվանումը՝ ռուսականից տարբերելու համար, գրում է Reuters-ը։ 

«Վերջին զգալի աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով եւ այդ փոփոխությունների բացասական ազդեցությունից խուսափելու համար Ղազախստանի նավթի արտահանման վրա ռուսական նավահանգիստներով, 2022 թվականի հունիսից դասակարգին կիրառվում է հետեւյալ անվանումը՝ KEBCO (Kazakhstan Export Mix Crude Oil)»,- ասվում է հայտարարության մեջ:   

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է կառավարության թույլտվություն ստանալ նոր անվանումը պաշտոնապես օգտագործելու համար: