Հունաստանի հասցեին վերջերս Թուրքիայի քաղաքական ղեկավարության կողմից հնչեցված հռետորաբանությունը եւ թուրքական թռիչքները Էգեյան ծովի արեւելյան մասի հունական կղզիների վրայով վկայում են թուրքական ռեւիզիոնիզմն ուժեղացնելու Անկարայի մտադրության մասին, ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Parapolitika հունական թերթի հարցազրույցում։
Այդ հռետորաբանությունն անգամ թերահավատներին է համոզում, որ թուրքական ագրեսիան Աթենքի հանդեպ իրականություն է, նշել է նա։
«Մենք քարտեզներով ցույց ենք տալիս թուրքական ագրեսիայի ապացույցները, մենք չենք նկարում Էգեյան ծովի քարտեզները՝ փոխելով սահմանները պահի երեւակայությունից կախված։ Գործողություններ, որոնք պարզապես ծիծաղաշարժ կլինեին, եթե այդքան վտանգավոր չլինեին»,- ընդգծել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։



























