Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը (RTÜK) 10 տարվա եթերի լիցենզիա է տվել Çağrı TV-ին։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Çağrı TV-ն կապված է «Հզբոլլահ»-ի հետ եւ ունենալու է շարիաթին համահունչ բովանդակություն։

Նոր հեռուստաալիքն ունենալու է արբանյակային եւ ինտերնետ հեռարձակում՝ 3 լեզուներով՝ թուրքերեն, քրդերեն եւ արաբերեն։