ԱՄՆ-ում ստեղծվում է Columbia դասի նոր սերնդի առաջին սուզանավը։ Այս մասին տեղեկացրել են ԱՄՆ ՌԾՈւ-ում։
District of Columbia-ն Columbia դասի բալիստիկ հրթիռներով առաջին սուզանավն է, որը կփոխարինի գոյություն ունեցող Ohio դասի 14 ատոմային բալիստիկ սուզանավերին, որոնք պետք է շահագործումից հանվեն 2027թ.։
ԱՄՆ նավատորմի Հրամանատարության հրամանատար, ծովակալ Դեւիդ Քաուդլը ընդգծել է բալիստիկ հրթիռներով սուզանավերի նշանակությունը՝ որպես ԱՄՆ զինված ուժերի միջուկային եռյակի ամենակենսունակ տարր։
«Ինչպես եւ բալիստիկ հրթիռներով բոլոր սուզանավերը, այստեղ՝ Electric Boat նավաշինարանում 1958թ. նոյեմբերին USS George Washington-ի (SSBN 598) հիմնարկեքի պահից սկսած, «Օկրուգ Կոլումբիան» եւ այդ դասի բոլոր սուզանավերը կշարունակեն ծառայել որպես միջուկային եռյակի ամենակենսունակ օղակ՝ մշտապես հերթապահելով ծովում, ինչպես մենք դա անում ենք արդեն ավելի քան 63 տարի. անսասան զսպիչ գործոն նրանց դեմ, ովքեր փորձում են կատարել անարտահայտելին»,- նշել է Քաուդլը։
ԱՄՆ ՌԾՈւ-ն Electric Boat ընկերության հետ համատեղ 2007թ. սկսել է Columbia հայեցակարգային նախագծերի մշակումը՝ Ohio դասի բալիստիկ հրթիռներով սուզանավերի փոխարինման համար։ Columbia դասի սուզանավերը կրելու են 16-ական հրթիռ, ինչն ընդհանուր առմամբ կազմում է ԱՄՆ միջուկային եռյակի մոտ 70 տոկոսը։
Columbia դասի սուզանավերը թիվ մեկն են ՌԾՈւ-ի համար, եւ նրանց առաջին մատակարարումը նախատեսված է 2027թ.։ «Օհայո» դասի բալիստիկ հրթիռներով սուզանավերից անցումը Columbia դասի նոր սուզանավերին կապահովի ծովային բազավորման անընդմեջ ռազմավարական զսպում 2080-ական թթ.։
Columbia-ն ունի 560 ֆուտ երկարություն, 20 810 տոննա ջրատարողություն, այն դառնալու է ԱՄՆ-ում երբեւէ կառուցված ամենամեծ սուզանավը։



























