Ֆրանսիայի հրապարակում այս պահին ընթանում է «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով քննարկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չէ:
«Դիմադրություն» շարժման համակարգող, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր աշխատանքային օր է լինելու, իրենք պատրաստվելու են հաջորդ շաբաթ նախատեսված անհնազանդության ակցիաներին, որի մասին նախօրոք կհայտարարեն:











