4 տարի առաջ խոստանում էին ամեն ինչ. աղքատին ասում էին` վերացնելու ենք աղքատությունը, միջին խավին ասում էին, որ դու ավելի լավ ես ապրելու, ասում էին` երջանկություն ենք բերելու ընտանիքներին, գործազրկությունը կրճատելու ենք անհամեմատ, նպաստից տանելու ենք աշխատանք: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ավետիս Թադեւոսյանը:
 
«Ես կարծում եմ, որ ժոողվրադավարության հիմքը բարեկեցությունն է,չի կարող աղքատ,  վատ ապրող  սոցիալական բեռի տակ կքած  քաղաքացիները, որոնք կազմում են ազգաբնակչության 50 տոկոսից ավելին, բացառված է այդտեղ ունենաս ժողովրդավարություն, անվտանգություն եւ կայուն զարգացում: 4 տարի առաջ խոստանում էին ամեն ինչ. աղքատին ասում էին` վերացնելու ենք աղքատությունը, միջին խավին ասում էին, որ դու ավելի լավ ես ապրելու, ասում էին` երջանկություն ենք բերելու ընտանիքներին, գործազրկությունը կրճատելու ենք անհամեմատ, նպաստից տանելու ենք աշխատանք: Եկավ սկիզբը, ասում էին` դե նոր ենք  սկսել, եկավ հաշվետվության պահը մարդիկ վեր կացան իրավաչափ բողոքելու: Վերջում պարզվեց իշխանությունը մարդկանց մեղադրում է լոդրության մեջ»,-ասաց նա:
 
Նրա խոսքով` քաղաքական դրդապատճառներից ելնելով իշխանությունը բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը վերցրին եւ դրեցին ցածր եկամուտ ունեցողների վրա `  ավելի խորացնելով այդ մարդկանց խնդիրը:
Մանրամասները` տեսանյութում: