Եվրոպան, զրկվելով միասնականությունից, կարող է կրկնել ԽՍՀՄ ճանապարհը, իսկ եվրոն այդ դեպքում կգնա անհետացած խորհրդային ռուբլու ճանապարհով, կարծում է HSBC-ի ավագ տնտեսագետ Սթիվեն Քինգը:
Նրա կարծիքով, միացյալ արժույթը կարող է ապրել միայն այն դեպքում, երբ քաղաքական հիմքն ապահովի համախմբվածությունը:
The Financial Times-ի համար գրված հոդվածում Սթիվեն Քինգը նկատում է, որ եվրագոտու տապալումը ռուբլու գոտու նմանությամբ քիչ հավանական է: «Սակայն 1992թ. սկզբին եւս ոչ ոք չէր ակնկալում, որ ռուբլու գոտին էլ կփլուզվի»,- նշել է նա:
Որպեսզի եվրոն չկրկնի ռուբլու ճակատագիրը, երկրները պետք է ընդհանուր բյուջետային մեխանիզմներ ստեղծեն, որոնք թույլ կտան փոխանցել բյուջետային միջոցներ այլ երկրներ, կարգավորել վարկատուների խնդիրները պատրապանների հետ եւ հետեւեն Բոստոնյան «առանց ներկայացուցչության չկա հարկում» սկզբունքին»,- խորհուրդ է տվել նա:




























