Անցյալ տարի Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունն ընդգծվել է կազմակերպության մասնակից երկրների մեծամասնության կողմից։ Այս մասին հունիսի 6-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Այդ սկզբունքը, նրա խոսքով, պաշտպանել են մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ «2021 թ. ՀՀ ԱԳՆ-ն աշխատում էր հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ կառավարության ծրագրի իրականացման, ինչպես նաեւ բարեփոխումների խթանման, օրակարգի մշակման, միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման, երկրի պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, մարդու իրավունքների եւ անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարման ուղղությամբ»,- վստահեցրեց Միրզոյանը։





























