Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա հետաձգվել է: Իրանցի բարձրաստիճան դիվանագետ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը երկուշաբթի պետք է մեկներ Թուրքիա։

Ինչպես հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով իրանական դիվանագիտական ​​աղբյուրները, Ամիր-Աբդոլլահիանի այցը տեղի կունենա մեկ այլ օր։ Իրանի արտգործնախարարի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։ Այցի չեղարկման պատճառը չի նշվում։