ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2021 թ. չի կատարել արտասահմանյան գործուղումների իր ծախսերը: Այս մասին հունիսի 6-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Մասնավորապես, ԱԳՆ ապարատի պահպանման ծախսերը կազմել են ավելի քան 17 մլրդ դրամ։ Այն կատարվել է 97.1 տոկոսով։ «Ինչպես երեւի հիշում եք, վարչության ղեկավար կազմը երկար ժամանակ համալրված չէր։ Այդ իսկ պատճառով գործուղումները նախատեսվածից քիչ էին»,- պարզաբանեց Միրզոյանը։





























