Հյուսիսային եւ Հարավային Կորեաների զինված ուժերը փոխադարձ հրետանային հարվածներ են հասցրել: Ինչպես հայտնել է Reuters-ը, փոխհրաձգությունն սկսվել է, երբ հյուսիսկորեական հրետանային արկն ընկել է այն ջրային տարածքում, որոնց հավակնում է Հարավային Կորեան:

Յոնպհեն կղզուց ոչ հեռու գտնվող տեղանքը 2010թ. վերջին գնդակոծվել էր Փհենյանի կողմից: Որոշ հայտարարությունների համաձայն, ներկայիս փոխհրաձգությունը ուսումնական բնույթ է կրել:

Նշենք, որ զինված միջադեպերը վերջին տարիներին հաճախակի են դարձել, երկու երկրների զորքերը բախվել են 2009 եւ երկու անգամ 2010-ին: Հատկապես լուրջ էր հարավկորեական «Չխոնան» նավի խորտակումը: Պաշտոնական Փհենյանը հերքում է իր մեղսակցությունը: