Ֆրանսիան բանակցություններ է վարում ԱՄԷ-ի հետ նավթի եւ դիզվառելիքի մատակարարման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ 

«Մենք պետք է այլընտրանք գտնենք ռուսական բենզինին», - ասել է Լը Մերը «Europe1» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն կարող է առնվազն «ժամանակավոր լուծում» տալ։

Լը Մերը հերքել է, որ ուկրաինական պատերազմն էներգակիրների գների աճի հիմնական պատճառն է եղել։