Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուս լրագրող Մաքսիմ Շեւչենկոյի գլխավոր հրամանատարն է։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ռուս պատգամավոր Բիյսուլթան Սուլթանբիեւիչ Խամզաեւը (ավելի հայտնի որպես Սուլթան Խամզաեւ)։
Նրա խոսքով՝ «Շեւչենկոն սպասարկում է թուրք-ադրբեջանական լոբբին»։ «Ո՞վ է Մաքսիմի համար ամենահիասքանչ հրամանատարը...Իհարկե, Իլհամ Ալիեւը»,- ասել է նա՝ Շեւչենկոյին «մանկուրտ» անվանելով։ «Մաքուր մանկուրտներ, յուրայիններին արհամարհող, բնավորությամբ դավաճաններ։ Բայց իրականում Շեւչենկոն միայն մի բանով է զբաղված՝ սպասարկում է թուրք-ադրբեջանական լոբբիի շահերը...Ես հասկանում եմ, որ նմաններիդ համար Թուրքիան ամենագեղեցիկ վայրն է։ Գիտե՞ք՝ ինչ են արել թուրքերը ձեր նմաններին։ Նրանք ձեր նմաններին վերցնում եւ մանկուրտներ են դարձնում»,-ասել է նա։





























