Առաջին չինական ավիակիրը դուրս է եկել երկրի հյուսիս-արեւելյան Դալան նավահանգստից` ուսումնական նավարկություն կատարելու համար: Շարունակական նավարկությունից հետո հին խորհրդային նավատորմից վերամշակված ավիակիրը կանցնի հետագա վերասարքավորումներն ու փորձությունները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչություններից ստացած տեղեկությունները:

Այսօր` օգոստոսի 10-ին, «Սինհուան» հրապարակել է արեւմտյան լրատվամիջոցների մեկնաբանություններն այդ հարցի կապակցությամբ: «Յուրաքանչյուր ռազմածովային ուժերի հզորության խորհրդանիշ հանդիսացող ավիակիրը կարող է օգտագործվել եւ հարձակողական եւ պաշտպանական նպատակներով: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ավիակիրը Չինաստանի ռազածովային ուժերը զարգացնելու մարտավարություն չունի, եւ այդ իսկ պատճառով չպետք է դիտարկվի որպես վտանգ»:

Հոդվածում նշված է, որ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավիակիր չունեցող միակ անդամն է,   մինչդեռ ասիական երկրների, մասնավապես Հնդկաստանը եւ Թաիլանդը ունեն ավիակիրներ: