Մեծ Բրիտանիայում անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 1335-ի, օգոստոսի 10-ին հայտնել է բրիտանական Guardian-ը: Նրանցից 768-ը ձերբակալվել են Լոնդոնում եւ հարակից շրջաններում, 167-ին մեղադրանք է առաջադրվել: 300-ին ձերբակալել են Մանչեսթերում: Այսօր անգլիական ոստիկանությանն օգնության են շտապել նրանց շոտլանդացի գործընկերները:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը վիճարկել է ոստիկանության ծախսերի կրճատման ծրագիրը, որը ներկայացրել էին կառավարության իր պահպանողական կուսակիցները:
Լոնդոնի Հայբերի-քորներ դատարանում ողջ գիշեր շարունակվել են դատավարությունները: Փաստաբաններից մեկի խոսքով, ձերբակալվածներով երեք մեքենա սպասել են դրսում, քանի որ մեկուսարաններում տեղ չի եղել:




























