Վրաստանի 9 քաղաքացիներ` թրաֆիքինգի զոհեր, թուրքական Բոդրում քաղաքից չեն կարողանում վերադառնալ հայրենիք եւ օգնություն են խնդրում, հաղորդում է «Գրուզիա Online»-ը` վկայակոչելով վրացական լրատվամիջոցները:
Երկու տարի առաջ Վրաստանի քաղաքացիները մեկնել են Թուրքիա աշխատելու հյուրանոցում, սակայն հյուրանոցի տերերը նրանց գումար չեն վճարում եւ թույլ չեն տալիս վերադառնալ հայրենիք: Վրացիները ներկայումս ապրում են Բոդրումի հյուրանոցներից մեկի համարում, առանց սննդի եւ ճանապարհածախսի:



























