Սիրիական տանկերը ներխուժել են Թուրքիայի սահմանից 30 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Տաֆնատազ քաղաք, հաղորդում է Reuters-ը: Քաղաք են մտել 12 տանկ, զրահատեխնիկա եւ  զինվորականների 10 ավտոբուս: Նրանց ներխուժման պահին մահացել է մի կին:

Ալ-Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դեմ պայքարելու համար ուղարկված զորքերը շարժվել են նաեւ հարակից Սերմին քաղաք: «Հարձակումը տեղի է ունեցել, երբ Անկարան կոչ է արել Բաշար ալ-Ասադին դադարեցնել քաղաքացիների սպանությունները», նշում է  Reuters-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիա էր այցելել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ում ալ-Ասադը հայտարարել էր, որ Սիրիան «չի դադարեցնելու ահաբեկչական խմբավորումների հետապնդումը»: