Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այսօր` օգոստոսի 10-ին, կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք է կասեցվել:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտեր: Դրանցով նախատեսվում էր բանկերում եւ առեւտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ եւ գույք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: