Մոսկվայում ստուգում են մոսկովյան շրջանում հավանական ահաբեկչությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Իրավապահ մարմինների աղբյուրն այսօր` օգոստոսի 10-ին «Ինտերֆաքսին» հայտնել է, որ «նախօրեին ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, թե օգոստոսի 11-ի երեկոյան Ստամբուլից «Շերեմետեւո» օդանակավակայան պետք է ժամանի Իրաքի ոմն քաղաքացի` մետրոյում ահաբեկչական ակտեր իրականացնելու համար»:
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ նամակն օդանավակայան է հասել էլեկտրոնային տարբերակով անգլերեն լեզվով: Հաղորդագրությունը թարգմանելուց հետո ավիաանվտանգության աշխատակիցները դիմել են ոստիկանությանը: Ներկայումս նամակում գրված տեղեկությունը ճշտվում է: Գործակալության աշխատակիցը չի բացառում, որ անհայտ «բարեգործը» այդ ձեւով փորձում է «վնասել» իր ծանոթներից որեւէ մեկին, «ով կարող է միանգամայն բարեխիղճ քաղաքացի լինել»:
Թուրքական ոստիկանության միջազգայի հարաբերությունների դեպարտամենտում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ այդ առթիվ տեղեկություններ չունեն:




























