Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է Կումում ԻՀՊԿ անդամի սպանության մասին տեղեկությունը, հայտնում է Mehr-ը։

Կումում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամի սպանության մասին լուրերը կեղծ են, հայտարարել է ԻՀՊԿ հանրային կապերի գրասենյակը:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութը կապված է Կումում թմրանյութերի վաճառքով զբաղվողների ձերբակալությանն ուղղված ոստիկանական  օպերացիայի հետ: Օպերացիայի ընթացքում մաքսանենգը կրակել էր փողոցում գտնվող վարորդին, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր: