Հանձնված ուկրաինացի զինվորականների ընդհանուր թիվը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, հասել է 6489-ի, միայն վերջին հինգ օրվա ընթացքում հանձնվել է 126 մարդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ընդ որում, նա տվյալներ չի ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի եւ այդ երկրի իրավապահ մարմինների սպանված եւ վիրավորված զինծառայողների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով արտերկրից Կիեւին մատակարարվող ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին՝ նախարարը նշել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչնչացվել է 155 մմ տրամաչափի 21 հաուբից, 16 ԱԹՍ, 12 զրահամեքենա եւ երկու ՀԿՌՀ կայանք: