Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը չի մասնակցելու օգոստոսի 12-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ոչ պաշտոնական նիստին: Այդ մասին օգոստոսի 10-ին Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Որոշակի փուլում Քարիմովը հաստատել էր իր մասնակցությունը հանդիպմանը, բայց օրերս հրաժարվել է: Մյուս բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը»,-ասել է Բորդյուժան:
ՀԱՊԿ նիստը կանցկացվի օգոստոսի 12-ից 13-ը Ղազախստանում: ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ին կաճատեւ հանգստի է մեկնել: Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Հայաստան» առագաստանավի շուրջերկրա ճանապարհորդության փակման արարողությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Օգոստոսի 12-ին Սարգսյանը ուղեւորվելու է Ղազախստան` մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների` Աստանայում կայանալիք հանդիպմանը:




























