Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են ակտիվացնել ռազմական համագործակցությունը, գրում է AP-ը։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Տոկիոն հույս ունի ամրապնդել իր կապերը եվրոպական երկրների հետ եւ ողջունում է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մասնակցության ընդլայնումը։

«Եվրոպայի եւ Ասիայի անվտանգությունը սերտորեն կապված են, հատկապես հիմա, երբ միջազգային հանրությունը բախվել է լուրջ խնդիրների»,- ասել է Կիշին։