ԱՄՆ-ն բախվել է ինֆլյացիայի անընդունելի մակարդակի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ծախսերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած օրենսդրության տարրերը կարող են օգնել նվազեցնել ամերիկացիների համար ծախսերը, այդ թվում՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերի համար։
Նրա խոսքով՝ ներկայումս ԱՄՆ-ն բախվել է մակրոտնտեսական խնդիրների, ներառյալ՝ ինֆլյացիայի անընդունելի մակարդակը, ինչպես նաև պանդեմիայի ազդեցության հետ կապված խախտումները, Ուկրաինայում պատերազմի ֆոնին արդյունաբերական և նավթային շուկաներում մատակարարումների խախտումների հետեւանքները։


























