Պաղեստինը մեղադրում է Իսրայելին օպտիկական մալուխը վնասելու մեջ, որը հանգեցրել է հեռախոսային եւ ինտերնետայի կապի` 12-ժամյա անջատման, հաղորդում է Al Jazeera-ն: Իսրայելը ժխտել է իր մասնակցությունն այդ գործին:

Երկրին հեռախոսային եւ ինտերնետային կապով ապահովող պաղեստինյան PalTel հեռուսաընկերության ներկայացուցիչները «Ալ-Ջազիրային» հայտնել են, որ երկու շաբաթ առաջ իսրայելական բուլդոզերները կտրել են Նահալ Օզի մալուխը, իսկ հետո, երբ ընկերությունը գործածել է Էրեզենի պահուստային մալուխները, դրանք եւս կտրվել են:

Իսրայելի ներկայացուցիչը հայտնել է, որ կապն, ամենայն հավանականությամբ, անջատվել է  հենց Պաղեստինի տարածքում եղած անսարքությունների պատճառով: