Սեւան-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ին, օգոստոսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել, որի տուժածներից մեկը 1 տարեկան երեխա է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.00-ի սահմաններում, 31-ամյա Արման Գ.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ին բախվել է 47-ամյա Ռոստոմ Թ.-ի վարած «ԳԱԶ-31213» մակնիշի ավտոմեքենային:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, նշված պատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով Ռոստոմ Թ.-ի ուղեւորներ, 1-ամյա Հասմիկ Ե.-ն, 74-ամյա Սանդրո Բ.-ն, 14-ամյա Արգիշտի Հ.-ն եւ 14-ամյա Անի Հ.-ն բուժօգնության են դիմել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























