Սլովակիայի կառավարությունը հաստատել է պաշտպանության նախարարության՝ արդիականացման եւ ուկրաինական պատերազմի հետեւանքով իր զինված ուժերի թիվը զգալիորեն մեծացնելու երկարաժամկետ պլանը, հայտնում է AP-ն։
Ծրագրով նախատեսվում է, որ 5.5 միլիոն բնակչություն ունեցող Սլովակիան մինչեւ 2035 թ. 22000 զինվորական կունենա՝ այս տարվա 14100-ի փոխարեն:
Սլովակիան նաեւ նախատեսում է 228 տարբեր մարտական մեքենաներ գնել եւ արդիականացնել իր ավիաբազաները, որպեսզի պատրաստ լինի ԱՄՆ F-16 կործանիչների ընդունմանը, որոնց մատակարարումները պետք է սկսվեն 2024 թ., ապա կհետեւեն նոր զենքի գնման այլ գործարքներ:
Կառավարությունը նաեւ վերահաստատել է մինչեւ 2024 թ. ռազմական ոլորտում իր համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը ծախսելու Սլովակիայի հանձնառությունը:



























