Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինն աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ջանքերին, փոխանցում է AP-ն։
«Ես վճռականորեն պաշտպանում եմ Ուկրաինայի անդամակցության հայտը»,- ասել է Մարտինը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին: Նա հույս է հայտնել, որ ԵՄ առաջնորդները հունիսի 23-24-ի գագաթաժողովին կկարողանան «հստակ եւ դրական ուղերձ հղել Ուկրաինայի ժողովրդին»։
Եվրահանձնաժողովը կարծիք է պատրաստում Ուկրաինայի անդամակցության հարցի վերաբերյալ։ Վերջին տարիներին ԵՀ-ն բազմիցս մտահոգություն է հայտնել Ուկրաինայում կոռուպցիայի եւ խորը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ: ԵՄ որոշ առաջնորդներ վախենում են բացել դուռն Ուկրաինայի դիմաց:
Սակայն Մարտինն ասում է, որ ԵՄ-ն «պետք է աջակցի նրանց, ով ցանկանում է միանալ անհրաժեշտ բարեփոխումներին եւ նախապատրաստական աշխատանքներին»: Իռլանդիայի փորձը ցույց է տալիս, որ ԵՄ անդամակցությունը «վերափոխում» է, ասել է նա։
Բայց եվրոպական այլ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեմ են Ուկրաինային արագացված անդամակցությանը՝ հայտարարելով որ դա կիջեցնի չափանիշները եւ անարդար կլինի նախորդ մյուս թեկնածուների նկատմամբ:



























