Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ «անօրինական» է անվանել:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի ԱԳՆ-ն այցը որպես Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված քայլ է որակել, որը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ սկզբունքները, այլեւ լուրջ վնաս է հասցնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը հետկոնֆլիկտային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին»։
«Հայկական կողմի այս անպատասխանատու եւ սադրիչ քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, այդ թվում նաեւ ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա։ Ուզում եմ ընդգծել, որ այս սադրիչ քայլի ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ:



























