2011թ.-ի ապրիլից սոցիալական քարտ ստանալու դիմում կարելի է ներկայացնել նաեւ online եղանակով։ Ապրիլից մինչ օրս սոցիալական քարտ ստանալու համար online եղանակով դիմում է ներկայացրել 2300 քաղաքացի։
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նորք» տեղեկատվա- վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ամիս սոցիալական քարտ ստանալու համար online եղանակով դիմում է միջինում մոտ 500 քաղաքացի, ինչը փոքր թիվ չէ, եթե հաշվի առնենք Հայաստանում ինտերնետի տարածվածության մակարդակը։
«Սոցիալական քարտ ստանալու համար online եղանակով դիմելու ձեւը դեռեւս մասսայականություն չի վայելում, սակայն այդ թիվը գնալով մեծանում է»,-ասաց Հ. Չոբանյանը։
Նշենք, որ սոցիալական քարտի ստացման համար կարելի է դիմել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի ինտերնետային կայքի միջոցով, իսկ երկու օր անց այցելել կենտրոն եւ անվճար ստանալ սոցիալական քարտը։
«Online դիմումը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ հերթերից կամ փաստաթղթի ճշգրտության համար սպասման ժամանակից»,-ասաց Հ. Չոբանյանը։ Այդուամենայնիվ, նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները մեծամասամբ դիմում են ոչ թե online եղանակով, այլ արագ սպասարկման կենտրոնի միջոցով սոցիալական քարտ ստանալու համար։
Նշենք, որ 2008թ.-ից գործում է սոցիալական քարտ ստանալու արագ սպասարկման կենտրոնը, որը հնարավորություն է տալիս սոցիալական քարտ ստանալ հաշված րոպեների ընթացքում՝ ընդորում անվճար։ Համեմատության համար նշենք, որ մեկ օրում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20 հազ. դրամ։
Տեղեկացնենք, Հայաստանում սոցիալական քարտեր տրամադրվում է 2003թ.։ Մինչ օրս սոցիալական ապահովվության քարտեր ստացել են ավելի քան 3մլն 100 հազ. ՀՀ քաղաքացի։ 2011թ.-ին ստացվել է սոցիալական քարտ ստանալու 167 հազ. դիմում, որից 89 հազ. արագ սպասարկման կենտրոնի միջոցով են ստացել այն։




























