Նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ամերիկացիների շրջանում հասել է ռեկորդային ցածր մակարդակի, վկայել են Morning Consult-ի նոր հարցման արդյունքները։
Հարցվածների 58 տոկոսը հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին նախագահի պաշտոնում, հավանություն տալիս է միայն 38 տոկոսը։
Morning Consult-ը նշել է, որ հարցման վերջին արդյունքներն ավելի վատ են, քան Բայդենի նախորդի՝ Թրամփի արդյունքները, որը նախագահել է չորս տարի առաջ։
Հարցման արդյունքներով՝ սա հավանության ամենացածր վարկանիշն է եւ Բայդենին անվստահության ամենաբարձր վարկանիշը 2021թ. հունվարին պաշտոնն ստանձնելուց հետո։
Հարցվածների 80 տոկոսը, որոնք գրանցվել են որպես հանրապետականներ, կտրականապես դեմ են նրա աշխատանքին նախագահի պաշտոնում, այն դեպքում, երբ հարցվածների 37 տոկոսը, որոնք գրանցվել են որպես դեմոկրատներ, հավանություն տալիս է նրա գործողություններին նախագահի պաշտոնում։
Բայդենը մոտենում է միջանկյալ ընտրություններին՝ պայքարելով աճող գնաճի եւ բենզինի ռեկորդային գների, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմի, վերջերս տեղի ունեցած հրաձգությունների շարանի դեմ։
Անցած շաբաթ Բայդենը ներկայացրել է գնաճի դեմ պայքարի պլան, որը բաղկացած է երեք մասից, ներառյալ այն միտքը, որ Դաշնային պահուստային համակարգն է կրում «գնաճի վերահսկման հիմնական պատասխանատվությունը»։
Նա նաեւ միլիոնավոր բարել նավթ է հանել ԱՄՆ ռազմավարական պահուստից եւ, ինչպես տեղեկացվել է, նախատեսում է հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, որպեսզի ավելացնի նավթի համաշխարհային մատակարարումներն ու իջեցնի գները։
Morning Consult-ի վերջին հարցումը անցկացվել է հունիսի 4-5-ին, մասնակցել է 2 006 մարդ։ Վրիպանքը կազմել է 2 տոկոսային կետ։





























