Բուլղարիան չի հանի ԵՄ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վրա դրված վետոն մինչ պայմանների իրականացումը։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։

Ելույթ ունենալով ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ հանդիպումից հետո՝ Պետկովը հերքել է կոալիցիայի նախկին դաշնակցի մեղադրանքները, թե ինքը պատրաստ է հանել  վետոն՝ արհամարհելով ազգային շահերը, հաղորդում է Reuters-ը: 

«Բուլղարիան ունի երեք հստակ պայման, եթե մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել Հյուսիսային Մակեդոնիայի հարցում»,-ասել է նա։ 

Սոֆիան հորդորում է Հյուսիսային Մակեդոնիան ընդունել սահմանադրական երաշխիքները, որոնք պաշտպանում են այնտեղ բնակվող բուլղարացիների իրավունքները, եւ առաջընթաց գրանցել պատմական որոշ վեճերում։