Եվրամիությունը պետք է քաջություն, վճռականություն եւ հեռատեսություն դրսեւորի մեր եվրոպական հարեւան Ուկրաինայի դեմ դաժան ագրեսիվ պատերազմի եւ միջազգային վատթարացող միջավայրի այսօրվա համատեքստում: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ-ն պետք է լինի հուսալի գործընկեր եւ վստահելի աշխարհաքաղաքական խաղացող, ով պահպանում է իր սկզբունքներն ու արժեքները՝ համերաշխություն ցուցաբերելով նրանց հետ, ովքեր պաշտպանում են նույն իդեալները: Ուկրաինայի քաղաքացիները ցանկանում են ապրել ազատ, ժողովրդավարական եւ բարգավաճ երկրում, որը եվրոպական ընտանիքի հպարտ եւ նվիրված անդամ է։ Մենք գիտակցում ենք, որ այդ ձգտումները կիսում են Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդները, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկանների երկրները, որոնց ձգտումները չեն կարող շարունակ անտեսվել»,-ասվում է հայտարարության մեջ։