«Դիմադրություն» շարժման անդամները քիչ առաջ երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարունակվում է հանրահավաքը։

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կամփոփի այսօր տեղի ունեցած իրադարձությունները։ 

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անելուց հետո՝ երթ էին իրականացրել Երեւանի կենտրոնական փողոցներով։

«Անցնելու ենք նաեւ այն հյուրանոցի մոտով, որտեղ գիշերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը, մեր ուժը ցույց տանք, մեր կամքը ցույց տանք, մեր պահանջները կրկին հնչեցնենք»,– հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։