Axiom Space-ը ռուբլով վճարել է «Ռոսկոսմոս»-ին՝  ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մարկ Վանդեի թռիչքի համար։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Մենք լիարժեք ֆինանսավորում ենք ստացել ոչ թե NASA-ից, այլ կոնկրետ Axiom-ից, որը միջնորդ է եղել այս առաքելության կազմակերպման գործում»,-ասել է Ռոգոզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Իհարկե, պայմանավորվել ենք, որ միայն ռուբլով ենք վերցնում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունը մեկ ամիս ուշացրել է վճարումը։  

Մարտի 23-ին Ռոգոզինը հայտարարել է, որ պետական ​​կորպորացիան նախատեսում է միջազգային պայմանագրեր կնքել ռուբլով։