Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր դիրքորոշումներ, բայց միայն որոշ հարցերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Օրինակ, ըստ փորձագետի, իրենց միավորում է հացահատիկի խնդիրը եւ հացահատիկի ճգնաժամը Ուկրաինայի շուրջ։

«Այստեղ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են։ Ակնհայտ է, որ Թուրքիան ոգեւորված չէ Սեւ եւ Միջերկրական ծովերում անվտանգության միջազգայնացման հարցում։ Ի վերջո, այդ դեպքում տարածաշրջանից դուրս մյուս երկրները կկարողանան թելադրել իրենց կամքը»,- պարզաբանեց Մարկեդոնովը։