Բալթիկ ծովում գտնվող Գոթլենդ թերակղզին օտարերկրյա ներխուժումներից պաշտպանելը դարասկզբի շվեդ առաջնորդներին այնքան անհնար էր թվում, որ նրանք ապառազմականացրել էին այն, հայտնում է AP լրատվականը եւ հավելում, որ այժմ շվեդական զինված ուժերը, ԱՄՆ-ի զորքերի հետ համատեղ, վերադարձել են 58 հազար բնակչություն ունեցող կղզի՝ այն պաշտպանելու եւ թշնամուց ետ վերցնելու նպատակով:
Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում ամերիկացիները զորք են իջեցրել Գոթլանդում: Թեեւ ամենամյա BALTOPS զորավարժությունները չեն անցկացվում հստակ սպառնալիքի ի պատասխան, այս տարի դրանք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության հետ լարվածության ֆոնին: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 7 հազար զինվորական եվ ՆԱՏՕ-ի 45 նավ՝ 14 երկրներից, այդ թվում Շվեդիայից եւ Ֆինլանդիայից:
Ինչպես հայտնի է, սկանդինավյան երկու պետությունները, ուկրաինական ճգնաժամի ֆոնին, դաշինքին անդամակցելու ցանկություն են հայտնել:





























