Թայվանի պետական ​​նավթավերամշակման CPC Corp ընկերությունը հայտնել է, որ երկրում առաջինն է, որ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության առևտրային ստորաբաժանման՝ SOCAR Trading-ի կողմից հում նավթի բեռներ է ստացել`ածխածնի արտանետումները փոխհատուցելու հավաստագրերով, հայտնում է Reuters-ը:

Նավթի վերամշակման գործարանը նպատակ ունի նվազեցնել ածխածնի արտանտումները, քանի որ Թայվանը մտադիր է մինչև 2050 թվականը դառնալ ածխածնի չեզոք գոտի:

Մոտ 1.05 միլիոն տոննա հում նավթը Թայվան է հասել կիրակի առավոտյան, իսկ ածխածնի արտանետումները փոխհատուցվում են վարկերով, որոնք ավելի քիչ են քան 6 տարի առաջ: Դրանց մեծ մասը հիմնված է բնապահպանական ծրագրերի վրա:

CPC Corp ընկերությունը շահագործում է նավթամերամշակման երկու գործարան՝ Տաոյուանում եւ Դալինգում՝ օրական ընդհանուր 6oo հազար բարել վերամշակման հզորությամբ: