Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

ԱԳՆ-ից NEWS.am_ին հյտնում են, որ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: